211652_close_icon
views-count2003 դիտում article-date 23:34 29-04-2021

2-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 28-ին մեկնարկած հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում 2-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:

Իրականացվել են պաշտպանական և հարձակողական գործողություններ, ստուգվել են անձնակազմի 
գործողությունների ներդաշնակման հմտությունները, զինծառայողների անհատական պատրաստվածությունն ու մասնագիտական գիտելիքները։

Հաստիքային միջոցների արդյունավետ կիրառմամբ և հմուտ գործողություններով անձնակազմը կատարել է առաջադրված բոլոր խնդիրները։ Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանը, ամփոփելով զորավարժության արդյունքները, խրախուսել է առավել աչքի ընկած զինծառայողներին։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր