211652_close_icon
views-count26293 դիտում article-date 21:35 15-10-2022

Շղթայական ավտովթար Երևանում. «Բելաջիո» ռեստորանի մոտ բախվել են երկու Mercedes-ները, Hyundai-ը, Kia-ն ու Opel-ը. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 19:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Անի Մանուկյանի վարած Hyundai մակնիշի, Վահագն Խաչատրյանի վարած Kia մակնիշի, Կարեն Պապոյանի վարած Opel մակնիշի, Տիգրան Բաղդասրյանի վարած Mercedes մակնիշի և Աշոտ Շահնազարյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ: 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արթուր Կարապետյանն ու Արա Ենոքյանը: 

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ: 

Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի գնդում նյութերն են նախապատրաստվում: 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր