1302 դիտում
15:59 15-10-2022
Այս ցեղասպանությունը մենք երբեք չպետք է մոռանանք. շվեյցարացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Այս ցեղասպանությունը մենք երբեք չպետք է մոռանանք, շվեյցարացին եւս չպետք է մոռանա. այս մասին նշել են Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորներ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատը եւ Միշել Մատերը, որոնք հոկտեմբերի 15-ին Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի նախագահ Էդուարդ Աղաջանյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Շվեյցարացի խորհրդարանականները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին, գրառում կատարել հուշամատյանում:
Նշենք, որ շվեյցարացի պատգամավորները Հայաստանում են քառօրյա աշխատանքային այցով:
Պատգամավորները նախատեսում են այցելել նաեւ ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծության ենթարկված բնակավայրեր:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1522 դիտում
13:43 04-02-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
4745 դիտում
13:12 04-02-2025
Արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանից և դեպի Ռուսաստան Ամիօ բանկում՝ UBPay համակարգով
1123 դիտում
12:50 04-02-2025
Պետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 9,420 քմ մակերեսով հողամասը