Մենք չպետք է մոռանանք, որ մեր անունը «Յուվենտուս» է. Տևես
«Յուվենտուս»-ի հարձակվող Կառլոս Տևեսը Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խմբային փուլի շրջանակում «Օլիմպիակոս» խաղից հետո չի կարողացել թաքցնել իր հիասթափությունը: Հիշեցնենք, որ հունական ակումբը 1:0 հաշվով հաղթեց Իտալիայի չեմպիոնին:
«Մեզ անհրաժեշտ է ամեն ինչ սկզբից սկսել: Պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում: Մենք չպետք է մոռանանք, որ մեր անունը «Յուվենտուս» է»,- Տևեսի խոսքերը մեջբերում է Football Italia-ն: