ԱՄՆ-ն կողջունի ցանկացած երկրի ջանքերն` ուղղված Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, բայց ռուսական կողմից նման ջանքեր չենք տեսել. Պետքարտուղարության ներկայացուցիչ
ԱՄՆ-ն կողջունի ցանկացած երկրի ջանքերը`ուղղված Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, բայց չենք տեսել ռուսական կողմից այն ջանքերը, որոնց մասին կարող եք խոսել: Այս մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Փաթելը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ ՌԴ-ն կարող է վտանգել Արևմուտքի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև ընթացող գործընթացը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Արևմուտքը փորձում է միջամտել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Արևմուտքը փորձում է միջամտել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին: