211652_close_icon
views-count955 դիտում article-date 11:37 15-10-2022

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը երկրի ԱԺ նախագահի ներկայացրել է Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան

Հոկտեմբերի 13-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպեց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել-Բրաուն Պիվեին։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:

Դեսպանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության, Հայաստանին սատար կանգնելու և հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանն ուղղված ջանքերի համար։

Հանդիպման ընթացքում դեսպան Տոլմաջյանը հանգամանորեն անդրադարձ կատարեց ինչպես 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, այնպես էլ՝ ընթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային և ադրբեջանական կողմի իրականացրած ռազմական հանցագործություններին։

Ընդգծվեց միջազգային միասնական արձագանքի կարևորությունը՝ ագրեսոր պետության ոտնձգությունները կանգնեցնելու և Հարավային Կովկասում հարատև խաղաղություն հաստատելու նպատակով։

Նմանատիպ նյութեր