1251 դիտում
19:24 28-10-2022
Վարուժան Փամբուկչյանը Ռումինիայի խորհրդարանում դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ. Արմենպրես
Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Ազգային փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանը Ռումինիայի խորհրդարանում հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի կապակցությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փամբուկչյանն ընդգծել է, որ 2022թ. սեպտեմբերի 12-ին ադրբեջանական զինուժը հարձակվել է Հայաստանի վրա՝ ընդհանուր սահմանի երկայնքով՝ դրանով իսկ ծաղրի ենթարկելով 2020թ․ ստորագրված զինադադարի հայտարարությունը:
«Հարձակումը տեղի ունեցավ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության կրած կորուստների ֆոնին՝ այն հույսով, որ ԵՄ չի արձագանքի դրան էներգետիկ ճգնաժամի ֆոնին, որի միջով անցնում է։ Ագրեսիայի այս ակտն ընդհանուր սահմանի երկայնքով գտնվող հայկական բնակավայրերում հանգեցրել է մարդկային զոհերի թե՛ զինված ուժերում, թե՛ բնակչության շրջանում, թե նյութական ավերածությունների»,- ասել է պատգամավորը:
Նա հավելել է, որ հարձակման հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ: «Հարձակումը դատապարտվել է ԵՄ կողմից՝ Եվրախորհրդարանի միջոցով, ինչպես նաև Մինսկի խմբի ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահների կողմից. բոլոր հայտարարություններում կոչ Ադրբեջանին կոչ է արվել վերադառնալ մինչև սեպտեմբերի 12-ն առկա դիրքեր»,- նշել է Փամբուկչյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր
1534 դիտում
16:01 05-03-2021
Վարուժան Փամբուկչյանը Մինսկի խմբի անդամներին կոչ է արել ողջ պատասխանատվությամբ վերաբերվել ԼՂ հակամարտությանը
907 դիտում
17:23 08-06-2023
ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիան չճանաչելը հիմնավոր չէ․ Արմեն Գրիգորյանը՝ ՀԱՊԿ նիստում
Այս բաժնից
841 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
952 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
682 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին