2154 դիտում
22:43 14-10-2022
Մեր համալսարանից դուրս են գալիս այնպիսի մասնագետներ, որոնք աշխարհներ են նվաճում․ ուսանողուհի. Oragir.news
Oragir.news-ը գրում է. «Այսօր Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ Գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որը վերաբերելու է բուհերի խոշորացմանը և մասնավորապես՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին միավորելու շուրջ հարցի քննարկմանը:
Համալսարանի կողմից գիտական խորհրդի նիստին հրավիրված են մասնակցելու ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար պրն. Վ. Դումանյանը։ Նիստին Դումանյանը չէր ներկայացել, Դումանյանի փոխարեն նիստին ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ով պատասխանում էր ուսանողների, դասախոսների և ծնողների հարցերին փորձում հիմնավորել կայանալիք որոշումները։
Նիստում ուսանողուհիներից մեկը նշեց․ «Մեր համալսարանից դուրս են գալիս այնպիսի մասնագետներ, որոնք աշխարհներ են նվաճում, Դուք հասկանո՞ւմ եք։ Ու հիմա պատկերացրեք մի այսպիսի իրավիճակ, որ այս մարդիկ ուղղակի գնալու են մեկ այլ համալսարան և ի՞նչ են անելու այնտեղ։ Մենք չենք ուզում այստեղից դուրս գալ, սա մեր համալսարանն է։ Եվ մենք ուզում ենք, որ Բրյուսովը մնա Բրյուսով։ Մեր պայքարը շենքը չէ, այլ այն, որ Բրյուսովը մնա Բրյուսով, և մենք հետ չենք կանգնելու»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7264 դիտում
18:32 27-11-2015
Ձերբակալված խմբի անդամ Տիգրան Բոյաջյանը դուրս էր մնացել համալսարանից. 168.am
138535 դիտում
22:44 15-09-2017
ԵՊՀ 40-ից ավելի 3-րդ կուրսի ուսանող դուրս է մնացել համալսարանից՝ առանց նախապես ծանուցման
Այս բաժնից
664 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
553 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
766 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am