211652_close_icon
views-count7981 դիտում article-date 09:20 14-10-2022

Ո՞վ է անհետ կորած զինծառայողի հարազատից 5 միլիոն դրամ գումար պահանջելու մեջ կասկածվողը․ «Առավոտ»

Երեկ տեղեկատվություն տարածվեց այն մասին,  որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, համագործակցելով Շիրակի մարզային վարչության և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների հետ, պարզել են, որ Գյումրի քաղաքի բնակիչ Բ. Պ.-ն,  ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակից՝ 5 միլիոն ՀՀ դրամ գումար էր պահանջել  համաքաղաքացի Խ. Գ.-ից՝ նրա ազգականին իբրև թե գերությունից ազատելու և ՀՀ վերադարձնելու գործընթացը կազմակերպելու համար։ Գրում է «Առավոտը»։

Խ. Գ.-ի ազգականը անհետ կորել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում։

Բ․Պ-ն, սակայն, ձերբակալվել էր․ 2022 թվականի հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հսկողության ներքո Խ. Գ-ն պայմանավորված 5.000.000 ՀՀ դրամ գումարից 1.200.000 ՀՀ դրամը Գյումրի քաղաքում փոխանցել է Բ. Պ-ին, որից անմիջապես հետո վերջինս բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ «Կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության շրջանակներում Բ.Պ-ի մոտից հայտնաբերվել և վերցվել է նշված 1.200.000 ՀՀ դրամը:


Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր