1958 դիտում
11:52 13-10-2022
Դատախազությունը պահանջում է Հրազդանի նախկին քաղաքապետից բռնագանձել 11 անշարժ գույք
Դատախազությունը 2022թ.-ի սեպտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որը 2022 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատախազությունը հայտնում է, որ նշված հայցադիմումով ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Ռազմիկի Դանիելյանից և վերջինիս փոխկապակցված երկու անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել հետևյալը՝
• 11 անշարժ գույք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես՝ Երևան քաղաքում, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, 3 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց նվազագույն շուկայական արժեքները, որն ընդհանուր հաշվարկով կազմում է ավելի քան 653 մլն 399 հազար դրամ,
• մասնակցություններ 2 ՍՊ ընկերությունում,
• 156 մլն 615 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը:
ՀՀ գլխավոր դատախազության կողմից շարունակվում է ՀՀ Հակակոռուպցիոն դատարան ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ ներկայացնելու գործընթացն այն գործերով, որոնցով դատարանի որոշումներով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ։

Նմանատիպ նյութեր
1465 դիտում
11:20 19-09-2023
Դատախազությունը Արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենից պահանջում է բռնագանձել 3 անշարժ գույք և շուրջ 161 մլն դրամ
1588 դիտում
17:34 12-10-2023
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ-ի՝ «Զվարթնոցի» բաժնի նախկին պետից բռնագանձել 662 մլն դրամ և 2 անշարժ գույք
Այս բաժնից
370 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
784 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
676 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը