211652_close_icon
views-count1354 դիտում article-date 22:14 12-10-2022

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպան Բահա էլ-Դեսուկիին. Նա ավարտում է առաքելությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահա էլ-Դեսուկիին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու առթիվ:

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման չորս տարվա ընթացքում հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում նրա ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է Հայաստանի համար Եգիպտոսի հետ հարաբերությունների կարևորությունը, որոնք պայմանավորված են պատմամշակութային առնչություններով, փոխադարձ տնտեսական շահերով, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումներով:

ՀՀ նախագահը և Եգիպտոսի դեսպանը երկուստեք կարևորել ու արժևորել են Հայաստանի և Եգիպտոսի միջև ձևավորված հարուստ օրակարգի շրջանակում շարունակաբար խորացող և տարբեր ոլորտներ ներառող համագործակցությունը՝ միաժամանակ ընդգծելով բարձր մակարդակի հաճախակի փոխայցելությունների և պարբերական խորհրդակցությունների անհրաժեշտությունը: Կողմերը նաև անդրադարձել են այս տարի Եգիպտոսում անցկացվելիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 27-րդ համաժողովին (COP27):

Դեսպան Բահա էլ-Դեսուկիին շնորհակալություն է հայտնել դիվանագիտական առաքելության ամբողջ ընթացքում Հայաստանում իրեն ցուցաբերված աջակցության և համագործակցության պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ հետագայում որտեղ էլ շարունակելու լինի դիվանագիտական աշխատանքը, հնարավորինս օգտակար կլինի բարեկամ Հայաստանին և հայ ժողովրդին, որի նկատմամբ հատուկ ջերմ վերաբերմունք ունի:

 

Նմանատիպ նյութեր