211652_close_icon

«Սուրմալուի» տարածքը մաքրվել է, Քրիստափորի փողոցի երթևեկությունը՝ վերականգնվել․ Երևանի քաղաքապետարան

views-count1232 դիտում article-date 11:51 12-10-2022
«Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ կողմից իրականացված աշխատանքների արդյունքում քանդվել է պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Տարածքը մաքրվել է, շինարարական աղբը՝ տեղափոխվել: Աշխատանքներ են տարվում նաև հարակից մայթի բարեկարգման ուղղությամբ: Հոկտեմբերի 12-ից՝ Քրիստափորի փողոցում տրանսպորտային միջոցների համար վերականգնվել է երկկողմանի երթևեկությունը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր