211652_close_icon

Լավրովը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարեփոխումներ անելու ժամանակն է

views-count1473 դիտում article-date 10:25 12-10-2022
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարեփոխումներ անելու ժամանակը եկել է։

ՌԴ ԱԳՆ ղեկավարի կարծիքով՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում զարգացող երկրների պակաս է զգացվում և այս խնդիրը պետք է կարգավորվի։

«Երբ նախորդ տարի Անվտանգության խորհրդի 15 անդամից վեցն էի արևմտյան երկիր, իսկ հաջորդ տարի, հաշվի առնելով ոչ մշտական անդամների վերընտրությունը, կլինեն արդեն յոթը՝ գրեթե կեսը, ապա, իհարկե, սա լավ չէ։ Բնականաբար սա ներկայանալի կազմ չէ»,- ասել է Լավրովը «Ռոսիա-1»-ի եթերում։

Նմանատիպ նյութեր