211652_close_icon
views-count6550 դիտում article-date 22:09 11-10-2022

Լուրեր են գալիս, որ մարզերից ոստիկաններ են ուզում Երևան բերել հոկտեմբերի 14-ին. Մենուա Սողոմոնյան

«5165 շարժում» կուսակցության քարտուղար Մենուա Սողոմոնյանը գրւմ է. «Հանուն «խաղաղության» Արցախն Ադրբեջանին հանձնելը նույնն է, ինչ համաձայնես երեխայիդ կորստին հանուն քո ստորաքարշ գոյության։
Չավուշօղլուն այսօր հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն համաձայնության են եկել «խաղաղության» համաձայնագրի սկզբունքային կետերի շուրջ։

Լուրեր են գալիս, որ մարզերից ոստիկաններ են ուզում Երևան բերել հոկտեմբերի 14-ին։

Համաձայնագիրը ոչ միայն խաղաղություն չի բերելու, այլև մեր վզին կապելու է պարտավորություններ, որոնց շնորհիվ հետագայում անհնար է դառնալու կորուսյալ Արցախի հետբերումը, հարյուր հազարավոր հայերի վերադարձը իրենց բնօրրան, Երրորդ Հանրապետության հիմքային դրույթների ապահովումը։

Արցախի կորստի պատմական պատասխանատվությունը առաջին հերթին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների, բոլոր նախարարների, փոխնախարարների, պետական ծառայությունների պետերի, ՔՊ կուսակցության բոլոր անդամների ուսերին է, լինելու է նրանց ու նրանց ընտանիքների ու սերունդների ճակատի խարանը։

Մոնթեի հայտնի խոսքը՝ «եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը», լիրիկական զեղում չէր, այն ամենապրագմատիկ դատողությունն էր։
Թուղթը խաղաղություն չի բերելու։ Ուժն է խաղաղություն բերելու»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր