Աստանայում Պուտինն ու Էրդողանը կարող են քննարկել Ուկրաինայի հարցով բանակցությունները․ Լավրով
Եթե Անկարան մտածում է Ուկրաինայի իրավիճակի շուրջ բանակցություններում միջնորդ դառնալու մասին, ապա Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը Աստանայում հնարավորություն կունենան քննարկել այդ հարցը։ Մոսկվան պատրաստ է լսել ցանկացած առաջարկ, սակայն հնարավոր չէ նախապես ասել՝ արդյոք այս կամ այն գործընթացն արդյունքի կհանգեցնի։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Գրում են ռուսական ԶԼՆ-ները։
«Այս շաբաթ նման հարցեր քննարկելու հնարավորություն կստեղծվի։ Մենք հրապարակային հայտարարություններից բացի այլ բան չենք լսել»,- ասել է նա։
«Այս շաբաթ նման հարցեր քննարկելու հնարավորություն կստեղծվի։ Մենք հրապարակային հայտարարություններից բացի այլ բան չենք լսել»,- ասել է նա։