Աստանայում այսօր մեկնարկում են Սիրիայի ճգնաժամի հարցով բանակցությունները
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր մեկնարկելու են Սիրիայի ճգնաժամի հարցով բանակցությունները, որոնք կավարտվեն մայիսի 27-ին, հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով Ղազախստանի ԱԳՆ-ին:
Այդ երկրի ԱԳՆ-ը մամլո հաղորդագրություն է տարածել, որոևւմ ասված է. «Մտահոգություն արտահայտելով Սիրիայի ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակով շուրջ, հավատարիմ մնալով խիստ դիրքորոշմանը, որ սիրիական ներքին հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն խաղաղ ճանապարհով և դա կորղ են անել միայն սիրիացիները, Ղազախստանը որոշել է հրապարակ տրամադրել սիրիական ընդդիմության ներկայացուցիչներին՝ երկխոսության համար և ստեղծել է բանակցությունները հաջող անցկացնելու անհրաժեշտ պայմաններ»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանակցությունները կսկսվեն մայիսի 26-ից: