211652_close_icon
views-count2990 դիտում article-date 14:46 11-10-2022

Ուկրաինական ԶԼՄ-ները հաղորդել են 6 մարզերի և Լվովի հրթիռակոծության մասին

Ուկրաինական զանգվածային լրատվամիջոցները երեքշաբթի առավոտվանից տեղեկացնում են  նոր պայթյունների մասին, հրթիռակոծվել են, մասնավորապես, Կիեւի, Վիննիցայի, Ռովենսկի, Դնեպրոպետրովսկի, Օդեսայի, Նիկոլաեւի մարզերը, ինչպես նաեւ Կրիվոյ Ռոգը, Իվանո-Ֆրանկովսկը, Զապորոժիեն։

Օդային տագնապ է տրվել Ուկրաինայի ամբողջ տարածքում, տեղեկացնում են ԶԼՄ-ները։

 Երեքշաբթի օրվանից Կիեւի մարզում կլինեն էլեկտրաէներգիայի ժամային անջատումներ, էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների վնասման պատճառով կարող են լինել էլեկտրաէներգիայի ժամային անջատումներ՝ չորս ժամից ոչ ավելի։

Ուկրաինայի Վիննիցայի մարզում Լադիժինյան ՋԷԿ-ի հրթիռակոծման հետեւանքով վնասվել են էլեկտրասարքավորումները։ Բացի այդ, Ուկրաինայում ամենամեծ հանքարդյունաբերական ընկերություններից մեկը՝ Ferrexpo-ն, դադարեցրել է աշխատանքն էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների պատճառով։

ՌԴ ԶՈւ-ն երեքշաբթի առավոտյան հարվածներ է հասցրել Լվովի մարզին։ Այս մասին տեղեկացրել է Լվովի մարզային վարչության ղեկավար Մաքսիմ Կոզիցկին, տեղեկացրել է ՈւՆԻԱՆ-ը։

«Նախնական. հարված է հասցվել  էներգետիկ օբյեկտին Լվովի մարզում։ Մնացեք ապաստարաններում։ Լուսանկարներ, տեսանյութեր եւ լուրեր մի տարածեք»,- գրել է նա։

Կոզիցկին նշել է Լվովի մարզում էներգետիկ երկու օբյեկտների երեք պայթյունների մասին։ Տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն ստացվել։ Քաղաքացիներին զգուշացրել են էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների մասին։

Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին, իր հերթին, ավելացրել է, որ գրոհներից մեկը գրանցվել է մարզկենտրոնում։

Գնացքների կեսից ավելին երեքշաբթի օրը ժամանակացույցից հետ է ընկել, տեղեկացնում է «Украинские железные дороги»-ն։

Նմանատիպ նյութեր