211652_close_icon
views-count1099 դիտում article-date 12:16 13-06-2023

Ռուսական և ուկրաինական կողմերը հաղորդել են տարբեր բնակավայրերի գնդակոծությունների մասին. կան զոհեր և վիրավորներ

Ուկրաինայի իշխանությունները հաղորդել են, որ Ռուսաստանը հարվածներ է հասցրել մի քանի բնակելի շենքերի Կրիվոյ Ռոգում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայրենի քաղաքում: Հաղորդում BBC-ն՝ վկայակոչելով նահանգապետին:

Նշվում է, որ Կրիվոյ Ռոգի 5-հարկանի բնակելի շենքի գնդակոծության հետևանքով 3 մարդ է զոհվել, 25-ը՝ վիրավորվել:

Տեղի իշխանությունները հաղորդել են նաև այլ քաղաքների գնդակոծությունների մասին: Ըստ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի՝ Խարկովում գիշերն անօդաչու թռչող սարքերի հարձակման տակ են հայտնվել քաղաքացիական շենքեր, վնասվել է կոմունալ ծառայություններ մատուցող ընկերության շենքը և մեկ պահեստ:

Կիևում, ըստ հաղորդումների, հակաօդային պաշտպանության համակարգերին հաջողվել է հետ մղել օդային հարձակումները:

Ռուսական կողմից ևս հայտնել են ուկրաինական զորքերի հասցրած հարվածների մասին:

ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետն իր Telegram ալիքում հայտնել է, որ վաղ առավոտյան գնդակոծության տակ են հայտնվել Գլուշկովո և Տետկինո բնակավայրերը, վնասվել են 10-ից ավելի բնակելի տներ, մի քանի վարչական շենքեր, 2 մեքենա: Տուժածներ չկան:

Իսկ Դոնեցկի իշխանությունները հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից քաղաքի երկու շրջանի գնդակոծության մասին: Գնդակոծվել է նաև Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ստարոմիխայլովկա բնակավայրը:

Նմանատիպ նյութեր