Չինական ընկերությունը Դուբայում թռչող տաքսի է փորձարկել
Չինական ընկերությունը Դուբայում էլեկտրական թռչող տաքսի է փորձարկել՝ ցուցադրելով ֆուտուրիստական տեխնոլոգիաներ, որոնք մի օր կարող են տեղափոխել մարդկանց։ Հայտնում The Washington Post-ը։
XPeng X2-ը, որը մշակվել է Գուանչժոյում XPeng Inc-ի ավիացիոն մասնաճյուղի կողմից, աշխարհում թռչող ավտոմեքենաների տասնյակ նախագծերից մեկն է: Դրանցից քչերն են հաջող փորձարկում անցել սրահում գտնվող ուղեւորներով, եւ, հավանաբար, երկար տարիներ կանցնեն մինչեւ դրանք շահագործման հանձնվեն:
Ցուցադրումն անցել է առանց մարդկանց, սակայն ընկերությունը ասում է, որ 2021 թվականի հուլիսին օդաչուներով թռիչքների փորձարկումներ է իրականացրել։
Նրբագեղ մեքենան կարող է տեղափոխել երկու ուղեւորի եւ շարժվում է ութ պտուտակների հավաքածուով: Ընկերությունը պնդում է, որ դրա առավելագույն արագությունը ժամում 130 կիլոմետր է։