1608 դիտում
17:27 10-10-2022
Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 24 կմ հարավ-արևմուտք. ցնցումները զգացվել են Սյունիքի մարզում
Սույն թվականի հոկտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 16:37-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:37-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.50 և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան` Խոյ քաղաքից 24 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան և Մեղրի քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Նմանատիպ նյութեր
766 դիտում
22:34 20-04-2024
Երկրաշարժ՝ Իրանի Խոյ քաղաքից 11 կմ արևելք. այն զգացվել է Սյունիքի մարզում
Այս բաժնից
340 դիտում
09:04 28-04-2024
Հանրապետության տարածքում ապրիլի 28-ին և 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ