Սլովակիան «Zuzana 2» հաուբիցներ է փոխանցել Ուկրաինային
Սլովակիան Ուկրաինային է փոխանցել ևս երկու՝ «Zuzana 2» տիպի հաուբիցներ։ Այդ մասին հայտնել է Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նադը։
«Ագրեսոր Պուտինին իր 70-ամյակի կապակցությամբ հերթական նվերն ենք մատուցել։ Եվս 2 «Zuzana 2» հաուբիցներ են անցել Ուկրաինային»,-Twitter-ի իր էջում նշել է Նադը։