211652_close_icon
views-count2184 դիտում article-date 22:18 01-01-2020

Սլովակիան Ալբանիային է փոխանցել ԵԱՀԿ նախագահող երկրի պարտականությունները

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմկակերպության (ԵԱՀԿ) նախագահող երկրի պարտականությունները 2019-ին նախագահությունն իրականացրած Սլովակիայից չորեքշաբթի անցան Ալբանիային։ Այդ մասին [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/7456955]tass.ru[/url]-ին հայտնել է Սլովակիայի ԱԳՆ խոսնակ Բորիս Գանդելը։ ԵԱՀԿ-ում Սլովակիան հանդես է եկել «Դեպի մարդն ուղղված նախագահություն» կարգախոսով։ Նրա առաջնահերթություններն են եղել․ գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորումը և ծագող հակամարտությունների կանխարգելումը, արդյունավետ մուլտիլատերալիզմը և մոլորակի անվտանգ ապագայի ապահովումը։ Բրատիսլավան առանձնակի ուշադրություն է դարձրել Ուկրաինայի արևելքում իրադրության նորմալացման գործընթացին։ Նշված առաջնահերթությունների իրագործման պարտականությունները Սլովակիայի կառավարությունը դրել էր արտգործնախարար Միրոսլավ Լայչակի վրա։ Նրա ղեկավարությամբ է անցել ԵԱՀԿ-ում հանրապետության նախագահության գործընթացը։ ԱԳՆ ղեկավարն այցելել է ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունների գոտիներ։ Նա, մասնավորապես, բազմիցս այցելել է Ուկրաինա և գտնվել է Դոնբասում հակամարտության գծում։ «Սլովակիայի կողմից արդեն 2019-ի սկզբին առաջարկվել են Ուկրաինայի արևելքում վստահության ամրապնդմանն ուղղված համալիր միջոցառումներ։ Դրանք ուղղված են եղել տարածաշրջանի բնակչության համար հակամարտության բացասական ազդեցության մեղմացմանը»,- նշել է Գանդելը։ Դիվանագետի կարծիքով ԵԱՀԿ-ում նախագահությունը Սլովակիայի դիվանագիտության համար լուրջ մարտահրավեր է եղել, դա եղել է համաշխարհային մակարդակով նրա հնարավորությունների հաջող ցուցադրության հնարավորություն։ Սլովակիային որպես հեղինակավոր միջազգային կազմակերպության նախագահող պետության հաջողվել է ակտիվացնել երկխոսությունը ԵԱՀԿ տարածաշրջանում բարդագույն խնդիրների շուրջ, նշում է նա։

Նմանատիպ նյութեր