211652_close_icon
views-count2349 դիտում article-date 16:10 09-10-2022

Սիրիայում հրթիռակոծվել է ամերիկյան ռազմաբազան

Սիրիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծության է ենթարկվել հոկտեմբերի 8-ին։

Ինչպես հայտնել է Պենտագոնի կենտրոնական հրամանատարության մամուլի ծառայությունը,  միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Ռամաբազան հրթիռակոծվել է 107 միլիմետրանոց արկերով, որոնք արձակվել են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռումեյլանից: Սակայն հրթիռը չի խոցել համալիրը։

Ամերիկացի զինվորականները հայտնաբերել են մի քանի չօգտագործված հրթիռներ: Դեպքի առթիվ հետաքննություն է նշանակվել։

Նմանատիպ նյութեր