211652_close_icon

Ռուսաստանը հերթական ռազմաբազան է բացում Սիրիայում

views-count2402 դիտում article-date 11:34 04-12-2015
Ռուսաստանը ևս մեկ ռազմաբազա է տեղակայում Սիրիայում: Այն գտնվում է Հոմս նահանգում և արդեն օգտագործում է օդակայանը իր ուղղաթիռների համար, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով իր ռազմական աղբյուրներին: Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը հայտնել է, որ ռուս մասնագետները նշված օդակայանում նոր թռիչքուղիներ են սկսել կառուցել: Բացի այդ, ԱՄՆ-ի ռազմական աղբյուրները հայտնել են, որ Ռուսաստանը Շայրաթ օդակայան է սկսել փոխադրել հատուկ ռազմական սարքավորումներ, որոնք կիրառվելու են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:

Նմանատիպ նյութեր