211652_close_icon
views-count21416 դիտում article-date 16:26 08-10-2022

Վարդենիսի Վերին Շորժայի հատվածում մղվող մարտերում հերոսաբար նահատակվել է Հայոց Բանակի սպա Արորիկ Հովհաննիսյանը

Սիրելի հայրենակիցներ, խորը վշտով տեղեկացնում ենք, որ ս/թ սեպտեմբերի 13-ին թշնամու կողմից սանձազերծած պատերազմում, Վարդենիսի Վերին Շորժայի հատվածում մղվող մարտերում հերոսաբար նահատակվել է Հայոց Բանակի սպա Արորիկ Ստեփանի Հովհաննիսյանը։

Վերին Սասնաշենցիք,Արորիկի մարտական ընկերները, ականատեսները և առհասարակ բոլորս միշտ երախտապարտ կլինենք հայրենիքի համար հերոսաբար կյանքը տված անձնվեր սպային, ով անգամ ծանր վիրավորում ստացած, մինչև վերջին շունչը մարտնչել է թշնամու դեմ։ Նա անհավասար պայքարում հնարավորություն է ստեղծել փրկելու վիրավոր մարտական ընկերներին և այնուհետև քաջի մահով ընկել։

Սիրելի Արորիկ, հավերժ փառք քեզ քաջ հայորդի, քեզ բացակա չենք դնում, պարտական ենք հիշատակդ միշտ վառ պահել սխրանքդ սերունդներին փոխանցելով։
Արորիկը Հովհաննիսյանը 33 տարեկան էր, նա Վերին Սասնաշենցի էր։

Այսօր 08.10.2022թ.-ին, ժամը 18։00-ին, քահանա Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ, Վերին Սասնաշենի Սուրբ Վարդան եկեղեցում կկատարվի հոգեհանգստի կարգ ի հիշատակ հերոս հայորդի Արորիկ Հովհաննիսյանի։

Հուղարկավորությունը տեղի կունենա վաղը 09.10.2022թ.ին, ժամը 13։00-ին, նույն վայրից։

Նմանատիպ նյութեր