211652_close_icon
views-count1648 դիտում article-date 14:43 08-10-2022

Քիշնևում Ռուսաստանի դեսպանատան վրա հրավառելիք են նետել

Գիշերը Քիշնևում Ռուսաստանի դեսպանատան վրա հրավառելիք են նետել, գրում է «Комсомольская правда»-ի մոլդովական ծառայությունը։

Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակումը կազմակերպել է ՌԴ  ոմն 40-ամյա քաղաքացի, որը 2022 թվականից բնակվում է Քիշնևում։

Մինչ հարձակումը նա անպարկեշտ արտահայտություններ է գրել դեսպանատան դարպասների վրա։

Օրինախախտին կալանավորել են  72 ժամով։ Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Նմանատիպ նյութեր