Չեռնոգորիայում՝ ԱՄՆ դեսպանատան վրա ռումբ են նետել
Չեռնոգորիայում գտնվող ԱՄՆ դեսպանատան վրա անհայտ անձն այս գիշեր ռումբ է նետել, որը պայթել է։ Այդ մասին հայտնում է Ruters գործակալությունը։
Ոստիկանությունը փակել է ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություն տանող բոլոր փողոցները։
Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ նախ, տղամարդը ինքնաշեն պայթուցիկն է նետել դեսպանատան տարածքը, իսկ հետո պայթեցրել է իրեն մեկ այլ պայթուցիկով։
Իրավապահները հետաքննություն են սկսել;