211652_close_icon
views-count1332 դիտում article-date 21:20 07-10-2022

Գլխավոր հանձնակատարն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Անն Լյուոյին

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լյուոյին։

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Հայաստանում տիրող իրավիճակի և զարգացումների մասին: Բացի այդ, քննարկվել է առաջիկայում կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովը, որը մեծ նշանակություն ունի Հայաստանի և սփյուռքի համար:

Տիկին դեսպանը կարևորել է իր և «իԳործ» ծրագրի ֆրանսախոս մասնակիցների հանդիպումը և նրանց հետ համագործակցության հույս հայտնել:

Նմանատիպ նյութեր