1518 դիտում
14:50 07-10-2022
Պայթյունի հետևանքով «Սուրմալու»-ի փլուզված շենքն ապամոնտաժվում է. ԱԻՆ-ն ապահովում է անվտանգությունը
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզաբանում է ներկայացրել մամուլում հրապարակված հոդվածներից մեկի վերաբերյալ, թե «Փեթակ» առևտրի կենտրոնն այսօրվանից չի գործի։
«Հոկտեմբերի 7-ին Yerevan.Today.am լրատվական կայքի «Փեթակն այսօրվանից չի գործի. Կառավարության մոտ հիմա առևտրականները գալիս են միտինգի» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ հայտնում ենք, առ այն որ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները թույլ չեն տվել «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցներին մուտք գործել առևտրի կենտրոնի տարածք՝ իրականությանը չի համապատասխանում:
Հայտնում ենք, որ ԱԻՆ փրկարար ծառայությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլուզված շենքի տարածքում իրականացնում է հերթապահություն շենքի ապամոնտաժման աշխատանքների ընթացքում անվտանգությունն ապահովելու նպատակով։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ԱԻՆ աշխատակիցները չունենալով նման հրաման կամ կարգադրություն «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցների մուտքը և ելքը այնտեղ արգելելու վերաբերյալ, չեն իրականացրել և չեն իրականացնում նմանատիպ որևէ գործողություն, ուստի շրջանառվող տեղեկատվությունը թյուրըմբռնման տեղիք է տալիս»,- ասված է ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
238 դիտում
18:14 17-04-2024
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Շոայբ Կասուն
241 դիտում
18:02 17-04-2024
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ