211652_close_icon
views-count1938 դիտում article-date 20:40 06-10-2022

ՀՖՖ-ն ներկայացրել է Եվրո-2024-ի վիճակահանության զամբյուղներն ու անցկացման կարգը

Հոկտեմբերի 9-ին գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։

Որակավորման փուլին մասնակցող 53 երկրները կբաժանվեն 10 խմբի (7 խումբ 5-ական թիմերով և 3 խումբ` 6 մասնակիցներով) և կվիճարկեն ԵՎՐՈ 2024-ի եզրափակիչ խմբային փուլի 23 ուղեգրերը։ Գերմանիան կմասնակցի ԵՎՐՈ 2024-ի խմբային փուլին որպես առաջնությունը հյուրընկալող երկիր։

ՀՖՖ-ն ներկայացնում է վիճակահանության անցկացման կարգն ու զամբյուղները: Նշենք, որ Հայաստանի հավաքականը ընդգրկված է 3-րդ զամբյուղում:

Զամբյուղ 1

Նիդերլանդներ
Խորվաթիա
Իսպանիա
Իտալիա
Դանիա
Պորտուգալիա
Բելգիա
Հունգարիա
Շվեյցարիա
Լեհաստան

Զամբյուղ 2

Ֆրանսիա
Ավստրիա
Չեխիա
Անգլիա
Ուելս
Իսրայել
Բոսնիա և Հերցեգովինա
Սերբիա
Շոտլանդիա
Ֆինլանդիա

Զամբյուղ 3

Ուկրաինա
Իսլանդիա
Նորվեգիա
Սլովենիա
Իռլանդիա
Ալբանիա
Չեռնոգորիա
Ռումինիա
Շվեդիա
Հայաստան

Զամբյուղ 4

Վրաստան
Հունաստան
Թուրքիա
Ղազախստան
Լյուքսեմբուրգ
Ադրբեջան
Կոսովո
Բուլղարիա
Ֆարերյան կղզիներ
Հյուսիսային Մակեդոնիա

Զամբյուղ 5

Սլովակիա
Հյուսիսային Իռլանդիա
Կիպրոս
Բելառուս
Լիտվա
Ջիբրալթար
Էստոնիա
Լատվիա
Մոլդովա
Մալթա

Զամբյուղ 6

Անդորրա
Սան Մարինո
Լիխտենշտեյն

Խմբերում առաջին և երկրորդ հորիզոնական զբաղեցրած թիմերը կնվաճեն ԵՎՐՈ 2024-ի ուղեգիր։ Մնացած երեք ուղեգրերը կխաղարկվեն Ազգերի լիգայի 2022 թվականի խաղարկության արդյունքում ձևավորված փլեյ-օֆֆ փուլում։

ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ՝ վիճակահանության արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի ազգային հավաքականները չեն կարող ընդգրկվել նույն խմբում։

Որակավորման փուլի հանդիպումները կանցկացվեն 2023 թվականի մարտ-նոյեմբեր ամիսներին։ Եվրոպայի առաջնությունը կկայանա 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։

Նմանատիպ նյութեր