211652_close_icon
views-count2110 դիտում article-date 23:12 05-10-2022

70 ծնող պատրաստվում է ցուցմունք տալ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ. նոր իրավիճակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. armlur.am

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` առաջիկայում նախաքննական մարմինը նախաքննության ավարտ կհայտարարի Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատամբ հարուցված քրեական վարույթով:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում ցուցմունք են տվել նաեւ Ցորի զորամասում ծառայած ժամկետային զինծառայողների ծնողները:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Ջալալ Հարությունյանին մեղադրանք առաջադրելուց առաջ հարցաքննվել են զորամասի զոհված զինծառայողների 20 ծնողներ եւ կոնկրետ ցուցմունքներ տվել Ջալալ Հարությունյանի դեմ: Ծնողները մանրամասնել են, թե ովքեր են պատասխանատուները իրենց երեխաների մահվան հարցում:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանին երկու դրվագով առաջադրված մեղադրանքներից մեկը Ցորի զորամասի հրետանավորների զոհվելու հանգամանքներին է վերաբերում։

44-օրյա պատերազմի օրերին ծանր վիրավորում ստացած ու այդ պատճառով պաշտոնից ազատված 47-ամյա Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի մյուս դրվագի համաձայն՝ հենց նրա գործողությունների հետեւանքով են հոկտեմբերի 7-ին՝ հակահարձակման ժամանակ, հայկական ստորաբաժանումները մարդկային մեծաքանակ ուժի ու զինտեխնիկայի կորուստ կրել, պահեստային ստորաբաժանումները դարձել են ոչ մարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ:

Ի դեպ, Ցորի զորամասի զինվորների մահվան դեպքով կա կալանավորված. վերջինս ՊԲ հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր Գեւորգ Գեւորգյանն է, որի գործն արդեն դատարանում: Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի հետ ArmLur.am-ը խոսել է քրեական վարույթի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր