55230 դիտում
16:20 24-04-2022
Ավտովթար Երևանում. բախվել են Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի Toyota Land Cruiser-ն ու Nissan Teana-ն. վերջինս էլ բախվել է ծառին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Toyota Land Cruiser և Nissan March Teana մանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով էլ Nissan-ը հարվածել է ծառին:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Գրիգոր Ղազարյան ու Կոլյա Հարությունյանը:
Փաստի առթիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser-ը սպասարկում է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Ջալալ Հարությունյանին, իսկ վթարի մեղավորը՝ նախնական տեղեկություններով, Nissan-ն է եղել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+