211652_close_icon
views-count1505 դիտում article-date 23:31 05-10-2022

​Նիկոլը վախենում է նախկին նախագահներից, որովհետև նրանք լավ գիտեն թե իրականում ի՞նչ են թողել. Արտակ Զաքարյան

«Կապիտուլյանտն ԱԺ-ում փորձեց հերթական անգամ իրեն ուղղված մեղադրանքի սլաքներն ուղղել նախորդ բոլոր բանակցողների վրա, նշելով իբրև թե Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթ»:

Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Նման կեղծիքով հասարակությանը կերակրելու հերթական փորձը՝ սեփական արյունոտ մեղքերը խմբագրելու ճղճիմ քայլ է: Աշխարհում, և հատկապես բանակցող Ադրբեջանում ու միջնորդ երկրնեում (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) բոլորովին այլ կարծիքի են: Սերժ Սարգսյանը բանակցում և պայքարում էր Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի համար, որի բոլոր հիմքերը քանդել է Նիկոլ Փաշինյանը 2018-20թթ իր տգետ և դավադիր քաղաքականության միջոցով:

44-օրյա պատերազմը չէր լինի, եթե կապիտուլյանտ Նիկոլը չգնար ԵԱՀԿ բանակցային գործընթացի տրամաբանությանը հակառակ: Շուշին, Հադրութը, Քարվաճառը և Քաշաթաղը Արդբեջանի վերահսկողության տակ չէին լինի, եթե Նիկոլը չցանկանար այն հանձնել թուրքերին: Դա ռուս համանախագահ Պոպովն է խոստովանել: Այդ մասին Վլադիմիր Պուտինի հայտնի հարցազրույցում էր արձանագրվել: Նիկոլը բոլոր տարածքները հանձնել է իր միանձնյա որոշմամբ և հնարավոր պահին չի կանգնեցրել պատերազմը՝ տալով հսկայական զոհեր:

Կապիտուլյանտը լացակումած ասում, իբրև թե Վարդան Օսկանյանը ստամբուլյան խարտիայով Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Այդ դեպքում ինչո՞ւ է հիմա Ադրբեջանը կապիտուլյանտի առջև խնդիր դրել՝ ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, և հրաժարվել ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքից: Միթե Մինսկի Խումբն այդքան անգետ էր, որ Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը ֆիքսում էր էր իր բոլոր համատեղ հայտարարություններում, իսկ Հայաստանը բանակցում էր մի բանի համար, որը ճանաչել էր Ադրբեջանի կազմում: Ինչո՞ւ նախկինների օրոք, ԵԱՀԿ ՄԽ-ը գոնե մեկ փաստաթուղթ չհրապարակեց, որտեղ նշվեր, որ Հայաստանը ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս և օկուպացրել է այն: Միթե կարելի է սեփական պատգամավորներին այդ աստիճակի էշի տեղ դնել: Նիկոլն ասում է, իբրև Սերժ Սարգսյանն իշխանությունից հեռանալով, սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթ: Նիկոլի այս ստախոսությունն ընդամենը խղճահարություն է առաջացնում:

Սերժ Սարգսյանի բանակցածային դիրքերը և քննարկվող տարբերակները եթե կապիտուլյացիոն լինեին, էլ ինչո՞ւ էին նրան հեռացնում իշխանությունից և Նիկոլի նման դավաճան կապիտուլյանտի բերում իշխանության: Հատկապես, որ Սերժ Սարգսյանը համաձայնվել էր շարունակել իշխանավարումը վարչապետի պաշտոնում՝ հանուն արցխյան հարցի խաղաղ կարգավորման:

Նիկոլը վախենում է նախկին նախագահներից, որովհետև նրանք լավ գիտեն թե իրականում ի՞նչ են թողել, և ինչպե՞ս է Նիկոլն ամբողջ գործընթացը շուռ տվել ի վնաս Հայաստանի և հոգուտ Ադրբեջանի: Հոգուտ այն բանի, ինչի համար որ եկել է իշխանության, և մինչև հիմա կեղծիքով պայքարում է նախկին իշխանությունների դեմ: Նիկոլի ճղճիմ “արդարացումները” չեն օգնելու ոչ իրեն, ոչ էլ մեր ժողովրդին: Նա միտումնավոր գնում է Հայաստանի երկրորդ կապիտուլյացիային, որից հետո շատ դժվար է լինելու պահպանել պետականությունն ու դիրքերը վերականգնելու հանարավորությունները: Նա, որպես օտար շահերի ներկայացուցիչ՝ վաղուց համաձայնվել է բոլոր խնդիրները լուծել ի վնաս Հայաստանի, դրա համար էլ իրեն պետք են ԱԺ մեծամասնության և ժողովրդի աջակցությունը, որպեսզի պատմության դատաստանի առջև միայնակ չմնա: Այլ բացատրություն նա չունի: Եվ վերջապես, եթե իր կամքին հակառակ գնում է նոր կապիտուլյացիայի, ապա թող հրաժարական տա և այդ մարդկանց առաջարկի, որպեսզի գան ու պատասխան տան իրենց արածի համար: Ինչո՞ւ է իր ձեռքով ուզում խորտակել երկիրը, եթե այդքան անմեղ ու հայրենասեր է: Որովհետև լավ գիտի, որ իշխանությունը փոխվի, շատ բան է փոխվելու հոգուտ Հայաստանի, ինչպես նաև բացահայտվելու են իր բոլոր հակապետական ու ապազգային խարդավանքները»: 

Նմանատիպ նյութեր