211652_close_icon
views-count1429 դիտում article-date 21:14 05-10-2022

Օրվա իշխանությունները վերջնական ասում են, որ հրաժարվում են Արցախից. Արամ Վարդեւանյան

Օրվա իշխանությունները վերջնական ասում են, որ հրաժարվում են Արցախից, մուրում են խաղաղություն մեզ ոչնչացնելու մասին երազողներից, անօգնական վիճակում մեր ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ գնդակահարողներից, խոշտանգողներից: Այս մասինիր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

«Հերթական անգամ օրվա իշխանություններն արձանագրեցին Հայաստանի ու Արցախի շահերը պաշտպանելու պարտականությունից հրաժարվելու մասին: Անկախության հռչակագրից հրաժարվելու մասին:

Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ աբսուրդային, ակնհայտ սուտ մտքերի վերաբերյալ, իսկապես հետաքրքիր է արդյոք գոնե մեկ ոչ ադրբեջանական լոբիստ, միջազգային իրավունքի մասնագետ, կամ արհեստավարժ դիվանագետ կհաստատի կամ կկիսի այդ խոսքերը: Պնդում եմ ԵՐԲԵՔ: Նման միտք կամ նման ձև Մադրիդյան սկզբունքները չեն մեկնաբանել նույնիսկ մեր թշնամիները, որովհետև դա պարզապես անհնար է: Օրվա իշխանությունները վերջնական ասում են, որ հրաժարվում են Արցախից, մուրում են խաղաղություն մեզ ոչնչացնելու մասին երազողներից, անօգնական վիճակում մեր ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ գնդակահարողներից, խոշտանգողներից:

Ակնհայտ է, բոլոր մեր Հայրենակիցներն այլևս առերեսվում են այս իրականության հետ ու բնական է այս իրավիճակից դուրս գալը, նոր բանակցող ունենալն մեղմ ասած օրհասական հարց է»,- գրել է նա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր