211652_close_icon
views-count960 դիտում article-date 21:01 05-10-2022

Երանուհի Թումանյանցն ազատվել է Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Երանուհի Թումանյանցը ազատվել է Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքէջից:

 «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Երանուհի Թումանյանցին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

Երանուհի Թումանյանցը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2021 թվականի սեպտեմբերի 30–ին։

Ավելի վաղ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը սեպտեմբերի 26–ին ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին և արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցին առաջադրել էր որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ։

Նմանատիպ նյութեր