211652_close_icon
views-count1431 դիտում article-date 18:16 05-10-2022

Հայ ժողովուրդը միշտ էլ հարգանքով է վերաբերվել ուսուցչի առաքելությանը. Ռազմիկ Պետրոսյանի շնորհավորանքը

ՀՀ պաշտպանության նախարարի զինվորական գծով խորհրդական Ռազմիկ Պետրոսյանի շնորհավորական ուղերձը.

«Սիրելի ուսուցիչներ.
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները և բարեմաղթանքներն Ուսուցչի տոնի կապակցությամբ: Հայ ժողովուրդը միշտ էլ հարգանքով է վերաբերվել ուսուցչի առաքելությանը:

Դուք եք, որ բոլոր ժամանակներում, անկախ ամեն ինչից նվիրվել եք մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործին: Ինչքան էլ արագ փոխվի կյանքը, ինչքան էլ զարգանան տեխնոլոգիաները, միևնույն է, կրթության բնագավառում ամենամեծ դերը ձեզ է վերապահված. ամենօրյա ջանքերի և եռանդի շնորհիվ շարունակում եք ուսուցչի պատվավոր գործը՝ սերունդներին դաստիարակելով, հայրենասիրության, արդարամտության, մարդասիրության վեհ զգացումներով:

Այս գեղեցիկ օրվա առթիվ մաղթում եմ ձեզ առողջություն, բարեկեցություն, հոգու ջերմություն և անսպառ եռանդ ձեր պատասխանատու և ազգանվեր առաքելությանը:
#Ուսուցչի_Օր»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր