211652_close_icon

ԱԷՄԳ-ն կշարունակի աջակցությունը Հայկական ԱԷԿ-ին. Գրոսի

views-count1287 դիտում article-date 14:27 05-10-2022
ԱԷՄԳ-ն կշարունակի աջակցել Հայկական ԱԷԿ-ին, որպեսզի օգնի նրա անվտանգ ու հուսալի աշխատանքին՝ ցածր ածխածնային էներգիա արտադրելու համար։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին, որն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում։

Նրա խոսքով՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կշարունակի աջակցել Հայկական ԱԷԿ-ին, որպեսզի օգնի նրան անվտանգ եւ հուսալի աշխատել՝ ցածր ածխածնային էներգիա արտադրելու համար։

Նա ավելացրել է, որ Հայաստանի տնտեսությունը հենվում է Մեծամորում գործող էլեկտրակայանի վրա։

«Ուրախ եմ Մեծամորում անվտանգության միջոցներ տեսնելով, տպավորված եմ անձնակազմի բանիմացությամբ»,- ավելացրել է նա։

Նշենք, որ ԱԷՄԳ-ի ղեկավարը Երեւան է ժամանել Հայաստանի ԱԳՆ-ի ղեկավար Արարատ Միրզոյանի հրավերով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր