3287 դիտում
10:01 05-10-2022
«Մտադիր եմ մասնակցել գերակա հարցերի լուծմանն ուղղված գիտական թեմատիկ մրցույթների»․ Հովհաննես Ասատրյան
Ինչպես ինքն իրեն ներկայացնում է Հովհաննես Ասատրյանը, արագ հարմարվում է փոփոխվող իրավիճակներում և կողմնորոշվում առաջադրանքների լուծման մեջ: Սիրում է ինքնակրթվել և զարգանալ: Շփվող է, ինչը հեշտացնում է թիմային աշխատանքը: Իսկ վիճտվյալների հետ աշխատելու ունակությունները՝ գրաֆիկական ներկայացման հմտությունները, դրական են ազդում թիմային աշխատանքի արդյունքների վրա: Հագեցած զրույցի ընթացքում համոզվեցինք, որ ինքնագնահականի հարցում ճիշտ է: Տիրապետում է մի շարք ծրագրային փաթեթների: Օտար լեզուներից հեշտությամբ հաղորդակցվում է անգլերեն և ռուսերեն: ԳԱԱ կայքը ներկայացնում է հացազրույց երիտասարդ գիտաշխատողի հետ։
-Մտադիր եմ մասնակցել գերակա հարցերի լուծմանն ուղղված գիտական թեմատիկ մրցույթների: Զուգահեռ պատրաստվում եմ ժամանակին ավարտին հասցնել թեկնածուական ատենախոսությունս, քանի որ թեման բավական արդիական է և ուղղված է ներկայիս կոնկրետ խնդիրների լուծմանն,- ասում է ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող և ասպիրանտ Հովհաննես Ասատրյանը: Գիտական թեման է «Խաղողագինեգործական համալիրի զարգացման հեռանկարները ՀՀ Արմավիրի մարզում»: Թեմայի արդիականությանը քաջածանոթ է. ծնվել և մեծացել է Արմավիրի մարզում:
-Ծնվել եմ Այգեվան (նախկինում՝ Ձերժինսկի) գյուղում: Մինչ այժմ բնակվում եմ այնտեղ: Ծննդավայրս միջին վիճակագրական հայկական գյուղ է՝ նույն խնդիրներով, միևնույն մտածելակերպն ունեցող մարդկանցով: Ինչ-որ առանձնահատուկ բան չեմ կարող ասել գյուղիս հետ կապված: Թերևս մի հատկանշական հանգամանք նշեմ. մարզկենտրոն Արմավիր քաղաքին մոտ է գտնվում, ինչը բավական հեշտացնում է մեր գյուղի բնակիչների կյանքը:
-Տարվա եղանակներից ո՞րն է ամենագեղեցիկը Ձեր ծննդավայրում:
-Իմ աչքերում տարվա եղանակների փոփոխությունը ծննդավայրիս գեղեցկության վրա չի ազդում, բայց պիտի ասեմ, որ ամռանը գյուղը վերածվում է մի դինամիկ երևույթի: Կյանքը եռում է: Վստահ եմ, որ, եթե առանձնացնելու լինեմ, թերևս, կառանձնացնեմ ամառը՝ որպես մեր գյուղում տարվա ամենահետաքրքիր ու դեպքաշատ եղանակ:
-Ո՞ր ուղղությամբ եք մտադիր շարժվել՝ մաքուր գիտության, թե՝ առավելապես կիրառական:
-Հաշվի առնելով մասնագիտությունս, երկրում առկա իրավիճակը և իմ նախասիրությունները՝ միանշանակ ընտրում եմ կիրառական տարբերակը:
-Ի՞նչ հետազոտություններ եք ցանկանում իրականացնել Ձեր ընտրած մասնագիտության շրջանակներում:
-Պատրաստվում եմ մասնակցել տարբեր արդիական և գերակա հարցերի լուծմանն ուղղված գիտական թեմատիկ ֆինանսավորմամբ մրցույթների: Ըստ այդմ, հետազոտության նոր ուղղությունները կուղենշվեն:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
1589 դիտում
16:10 27-11-2019
Հայաստանում կիրագործվի գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերի խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը
Այս բաժնից
3643 դիտում
09:15 23-10-2024
Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում