211652_close_icon
views-count2021 դիտում article-date 09:53 05-10-2022

Ժողովրդի հետ թափանցիկ խոսելու խոստում տված վարչապետը գաղտնիքներ ունի. Փաշինյանը խաբել է. մաս 105. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ՝ սեպտեմբերի 30-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց. «Ես պատրաստ եմ նաեւ շատ ուղիղ ու բաց տեքստով ներկայացնել մեր ժողովրդին. ինչու դա չեմ անում՝ որովհետեւ դիվանագիտական կոռեկտությունն ու էթիկան թույլ չեն տալիս, որ բաց նստեմ ու բոլոր մանրամասները ներկայացնեմ: Նաեւ փորձագիտական հանրության բավականին լայն շրջանակին եմ տեղյակ պահում, մարդկանց լայն շրջանակ է տեղյակ դրանից»: Այսինքն՝ նա բաց տեքստով ասում է, որ ժողովրդի հետ չի խոսելու եւ ոչինչ չի ներկայացնելու. փորձագետներին ինչ պետք է, իրենց խողովակներով իմանում են: Իսկ ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը դեռեւս 2018 թվականի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում:

Նա հայտարարում էր. «Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, եւ ես ուզում եմ ասել հետեւյալը. եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհավատամ եւ կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որեւէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որեւէ թուղթ կստորագրեմ կամ որեւէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ եւ կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, եւ դուք կորոշեք՝ մենք գնում ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք, ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում, ուրեմն չենք գնա: Դուք եք բարձրագույն իշխանությունը եւ որոշողը, եւ սրանում որեւէ կասկած չի կարող լինել»:

Ստացվում է՝ չորս տարի առաջ Նիկոլ Փաշինյանը պատրաստ էր ժողովրդի առջեւ անկեղծ խոսել եւ ներկայացնել, իսկ հիմա խուսափում է: Իրականությունն այն է, որ նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր