211652_close_icon
views-count676 դիտում article-date 22:19 04-10-2022

Պատասխանատվության միջոցներ կնախատեսվեն քաղաքաշինության բնագավառում քանդման, ապամոնտաժման աշխատանքները չկատարելու կամ առանց թույլտվության կատարելու դեպքերում

ՀՀ օրենսդրությամբ շինարարական կամ քանդման աշխատանքներն իրականացվում են նախապես համաձայնեցված շինարարության կամ քանդման թույլտվությունների հիման վրա, սակայն սահմանված կարգով ձեռք բերված շենքի, շինության քանդման թույլտվությամբ ամրագրված պահանջը չկատարելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ վարչական պատասխանատվության միջոցները հստակ սահմանված չեն: Առկա կարգավորումները վերաբերում են միայն կառուցապատման եւ շինմոնտաժային աշխատանքներին:

Կառավարության ներկայացրած փաթեթի փոփոխությունը վերաբերում է կառուցապատումը ժամանակին չավարտելու դեպքում կիրառվող տուգանքի չափի որոշմանը: Ներկայումս մի շարք դեպքերում կառուցապատումն իրականացվում է առանց նախահաշվային փաստաթղթերի, ինչը չի հակասում օրենսդրությանը: Արդյունքում՝ ժամկետների խախտման դեպքում հնարավոր չի լինում սահմանել տուգանքի չափը: Նախագծով սահմանվում է տուգանքի որոշման մեխանիզմ՝ շինարարության խոշորացված արժեքների հաշվարկման կիրառմամբ: ԱԺ հոկտեմբերի 4-ի նիստում ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում եւ «Քաղաքաշինության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները՝ վերոնշյալ կարգավորումները հայտնել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը:

Նախագծերի ընդունմամբ պատասխանատվության միջոցներ կնախատեսվեն քաղաքաշինության բնագավառում համապատասխան թույլտվությամբ նախատեսվող քանդման կամ ապամոնտաժման աշխատանքները չկատարելու կամ առանց քանդման թույլտվության կատարելու դեպքերում (պատվիրատուների եւ կատարողների):

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է Հայկ Ցիրունյանը:

Նմանատիպ նյութեր