38815 դիտում
21:38 05-09-2024
Արարատի մարզի քննիչի պրոֆեսիոնալ ու գրագետ աշխատանքի շնորհիվ պարզվել է, որ 51-ամյա տղամարդը ոչ թե ավտովթարից է մահացել, այլ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այն, որ վերջին տարիներին ՀՀ Քննչական կոմիտեն և մարզային քննչական վարչություններն ու բաժինները աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով, գաղտնիք չէ։ Ուրախալի է նաև այն փաստը, որ քննչական աշխատանքի շնորհիվ բացահայտվել են բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ, այդ թվում՝ առանձնապես ծանր։ Եղել են նաև դեպքեր, որ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են իրական հանցագործության մեղավորները։
SHAMSHYAN.com-ը հունվարի 15-ին տեղեկություն էր հրապարակել Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում դեպքի փաստով նախաձեռնվում է քրեական վարույթ, որի շրջանակում էլ պարզվում է, որ «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան վարել է Արարատի մարզի բնակիչ, Արարատի համայնքապետարանի առաջատար մասնագետ 27-ամյա Դիանա Նազարյանը։ Վթարի հետևանքով վերջինիս ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 51-ամյա Կարեն Բաղջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ հունվարի 26-ին վիրավորը տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ հունվարի 26-ին մահացել է։
Նշված դեպքի փաստով քննչական գործողությունների արդյունքում, ինչպես նաև մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո, պարզվում է, որ Կ․ Բաղջյանի մահը վրա է հասել ոչ թե տեղի ունեցած ավտովթարից հետո ստացած աջ բազոսկրի բուժմիջամտության ենթարկված բազմաբեկոր կոտրվածքի հետևանքով, այլ գլխուղեղի հեմոդինամիկ-անօքսիկ վնասումից առաջացած գլխուղեղի խիստ արտահայտված այտուցից, նեկրոզից, այսինքն բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու արդյունքում։ Այս դեպքը հերթական անգամ ապացուցում է, որ քննչական ճիշտ, գրագետ և հսկայածավալ աշխատանքի արդյունքում իրականությունը «ջրի երես է դուրս գալիս» և դա առաջին դեպքը չէ, երբ ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վեդիի, Մասիսի քննիչները ցուցաբերում են պրոֆեսիոնալիզմ և բացահայտում են իրական հանցագործներին։ Նշված դեպքերից մի քանիսին SHAMSHYAN.com-ը անդրադարձել էր։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունվարի 15-ին ավտովթար էր տեղի ուենցել Արարատի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Դիանա Ն․-ն իր վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ բախվել էր ռեստորանի պատին և հայտնվել ռեստորանի տարածքում։
Վթարի հետևանքով վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել էր «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել էին նույն վաշտի ավագ պարեկ Մհեր Մեծոյանն ու կրտսեր պարեկ Ֆրունզե Հովհաննիսյանը։
Վթարի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Վարորդը ենթարկվել էր սթափության փորձաքննության, եղել էր սթափ։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+