211652_close_icon
views-count624 դիտում article-date 17:20 04-10-2022

ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին` վերջինիս նախաձեռնությամբ, տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հանդիպման ընթացում ՊԵԿ նախագահը ԵՄ դեսպանին է ներկայացրել հարկային և մաքսային ոլորտներում ընթացող բարեփոխումներն ու դրանց իրականացմանն ուղղված ԵՄ տեխնիկական աջակցության ընթացիկ ծրագրերը։ Կողմերը քննարկել են նաև Հայաստանում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող մյուս ծրագրերը, դրանց նկատմամբ հարկային ու մաքսային արտոնությունների կիրառման խնդիրները և երկկողմ հետաքրքրությունների շրջանակը ներկայացնող այլ հարցեր:
Միաժամանակ, քննարկվել են ԵՄ աջակցության հնարավոր հետագա ուղղությունները:

Կողմերը գոհունակությամբ նշել են երկկողմ համագործակցության բարձր մակարդակը և ձեռք բերել պայմանավորվածություն՝ հետագա համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր