211652_close_icon
views-count3491 դիտում article-date 17:38 02-10-2022

«Բարսելոնան» ջախջախել է «Ռեալին» 7։0 հաշվով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Իսպանիայի կանանց Լա Լիգան, մի փոքր ավելի ուշ է մեկնարկել տղամարդկանց մրցաշարից։ Առաջնության երրորդ տուրում կայացել է սկզբունքային մրցավեճը՝ «Բարսելոնայի» և «Ռեալի» կանանց թիմերի միջև։ Գրում է Football365.am-ը։

Սակայն սպասելի պայքար չի գրանցվել։ «Բարսելոնան», որը նախորդ առաաջնությունում հաղթել է բոլոր խաղերում, այս անգամ էլ մի գլուխ բարձր է եղել մրցակցից, «Ռեալի» դարպասն ուղարկելով անպատասխան՝ 7 գնդակ։

Հետաքրքիր է, որ հանդիպման 60-րդ րոպեին կատալոնյան թիմը ընդմենը 1 գնդակի առավելություն է ունեցել։ Բայց հետագա 18 րոպեների ընթացքում կանանց Էլ կլասիկոյում գրանցվել է դարպասի 6 գրավում, ու արդյունքում «Ռեալի» կանանց թիմի համար նվաստացուցիչ պարտություն՝ 7։0։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր