211652_close_icon
views-count3092 դիտում article-date 12:18 01-10-2022

Դիրքում մահացած հայտնաբերված 19-ամյա Հրաչյա Քարամյանը Փշատավանից էր․ նա մասնակցել էր վերջին ռազմական գործողություններին. News.am

Մարտական դիրքում հրազենային վիրավորմամբ մահացած հայտնաբերված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Տիգրանի Քարամյանը Արմավիրի մարզի Փշատավան գյուղից էր, հայտնում է News.am-ը։

Հրաչյան բանակ էր զորակոչվել նախորդ տարվա ամռանը, ծառայում էր Վարդենիսում։ Հրաչյան մասնակցել էր սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։

«Երեք օր իրենից լուր չունեինք։ Տղաները բարձրացել էին դիրքեր, կապը կորել էր։ Հետո զանգեց, ասաց՝ ամեն ինչ լավ է, շուտով կիջնի դիրքերից։ Ինքը շատ բարի, հանգիստ, կշռադատված տղա էր։ Չեմ հասկանում՝ ինչ կարող էր պատահած լինել։ Հանգամանքները մեզ դեռ պարզ չեն»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Հրաչյա Քարամյանի հորեղբայրը՝ Ազատ Քարամյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր