5647 դիտում
10:28 18-07-2017
15 դպրոցի տնօրեններ ահազանգում են. Սուրեն Քարամյանը ստիպում է գնումներ անել իր խանութից. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայկական ժամանակի» խմբագրությունը չստորագրված նամակ է ստացել Արարատի մարզի 15 դպրոցների տնօրենների անունից, որոնք պնդում են, որ Արարատի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ Սուրեն Քարամյանը պարտադրում է, որ դպրոցի տնօրեններն իր անվան հետ կապվող ընկերությունից գնեն «A4» ֆորմատի թղթեր:
Նամակում, մասնավորապես, ասված է. «Այսպես՝ Արարատի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ Սուրեն Քարամյանը, խախտելով Քաղաքացիական ծառայության և ներքին աուդիտի մասին օրենքները, զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ (ճիշտ է, ոչ իր անունով), այն է` մարզպետարանի ենթակայությամբ կազմակերպությունների զգալի մասի տնօրեններին պարտադրվում է իր միջոցով գնել A4 ֆորմատի թղթեր, այլ ոչ թե յուրաքանչյուր կազմակերպությանը մոտ գտնվող խանութներից: Դե, քանի որ ստուգող բաժնի պետ է, լռակյաց, բայց դժկամությամբ կատարում ենք նրա պահանջը»,- ասված է նամակում: Նշենք, որ նամակի սկզբնամասում ասվում է, որ այն խմբագրությանն է ուղղված մարզի 15 դպրոցի տնօրենի անունից, սակայն որևէ հասցե և անուն - ազգանուն նշված չէ: Հասկանալի է, դպրոցի տնօրենները կարող են անհանգստանալ ներքին աուդիտի տակ ընկնելու ռիսկից:
Դպրոցների տնօրենները անանուն նամակում նաև նշում են, որ իրենք լսել են, թե ինչպես է Սուրեն Քարամյանը նաև անհարգալից խոսում դպրոցների աշխատակիցների հետ, սակայն որևէ փաստական հանգամանք նամակում նշված չէ:
«Միաժամանակ տեղեկացնում ենք ձեզ, որ օրեր առաջ այդ մասին ահազանգել ենք Արարատի մարզպետ պարոն Ա. Գրիգորյանին, ՀՀ վարչապետին, սակայն ձայն բարբառո անապատի, և ստիպված էինք դիմել խմբագրություն»,- ասված է նամակում: Խնդրի վերաբերյալ զրուցեցինք Սուրեն Քարամյանի հետ:
[b]- Պարոն Քարամյան, դպրոցի տնօրեններ են դիմել մեզ, պնդելով, որ ստիպում եք իրենց A4 ֆորմատի թղթերը ձեռք բերել բացառապես ձեր անվան հետ կապվող ընկերությունից:[/b]
- Նման բան չի կարող լինել, ոչ մի տնօրեն չի կարող ասել, որ ես ինչ-որ մեկին պարտագրել եմ կամ ասել եմ իմ ընկերությունից կամ իմ խանութներից ձեռք բերել: Նման բան չի կարող լինել, ես ձեզ դա 100 տոկոսով կարող եմ ասել:
[b]- Դուք ունե՞ք խանութ:[/b]
- Ես 20 տարի է խանութ եմ ունեցել, բայց նման բան չի եղել, որ ինչ-որ մեկը պարտադրի, դա սուտ տեղեկություն է: Ոչ մի տնօրեն չի ասի նման բան, որ պարտադրանք է եղել, հիմա որ խանութ է, գնել են, թե չեն գնել, ես ձեզ չեմ էլ կարող հստակ ասել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2797 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10519 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am