ՀԱԷԿ-ԵՄ. համագործակցությունն այսուհետ դարձյալ հաստատուն կլինի․ «Հայաստանի հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Այս ամիս հաստատվեց. AOSA նախագիծը կշարունակի տեխնիկական աջակցությունը հայկական ատոմակայանին։ Ի դեպ, Եվրամիության օգնության ծրագրի շրջանակներում AOSA (Հայկական ԱԷԿ-ի հրապարակում աջակցության տրամադրում) նախագծով ՀԱԷԿ-ին տեխնիկական աջակցություն է ցուցաբերվում դեռ 2004-ից։ Իսկ նոր կնքված 4-ամյա պայմանագրի համաձայն՝ Enconet Consulting Ges mbH ընկերությունը կշարունակի աջակցել Հայկական ատոմակայանին տեխնիկական, միջուկային եւ շահագործական անվտանգության ոլորտներում։
Նախագծի հիմնական նպատակը ՀԱԷԿ-ի անվտանգության մշակույթի բարձրացման գործում աջակցության ցուցաբերումն է։ Նոր նախագծի իրականացման հարցերով մեկնարկային խորհրդակցությանը մասնակցելու նպատակով սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում ՀԱԷԿ-ում են եղել ԵՄ ներկայացուցիչները, Enconet կազմակերպության անդամները: Նրանք տեխնիկական շրջայց են արել ՀԱԷԿ-ի արտադրական հրապարակում՝ ծանոթանալու թե՛ ընդհանուր առմամբ եւ թե՛ մասնավորապես ԵՄ աջակցությամբ կայանում իրականացված արդիականացման աշխատանքների ծավալին։
Ինչպես տեղեկանում ենք ՀԱԷԿ-ից, խորհրդակցության ընթացքում արդեն քննարկվել ու հստակեցվել են նախագծի շրջանակներում աջակցության ենթակա ուղղություններն ու միջոցառումները։ Իսկ հանդիպման ավարտին կողմերը վստահություն են հայտնել. «ՀԱԷԿ-ԵՄ երկարամյա համագործակցությունն այսուհետ եւս կլինի արդյունավետ ու հաստատուն»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։