1598 դիտում
09:51 15-01-2021
ՀԱԷԿ-ը կշարունակի բնականոն գործունեությունը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հետպատերազմական օրերին, հասկանալի պատճառներով, մեր ԱԷԿ-ի թե՛ աշխարհաքաղաքական գործոնը, թե՛ տնտեսական ու էներգետիկ անվտանգության ապահովման անհրաժեշտությունն ավելի տեսանելի եղան։ Այս շրջանում մեզ թշնամական երկու երկիր՝ Թուրքիան ու Ադրբեջանը, ավելի եռանդուն են գործում՝ անթաքույց պնդելով ՀԱԷԿ-ի փակման իրենց մտադրության մասին։ Մենք պետք է չանտեսենք նրանց այս քայլերը՝ զուգահեռ հակընդդեմ գործելով։
Ինչեւէ, «ՀՀ»-ն երեկ դիմեց ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, հայկական ատոմակայանի տնօրեն Մովսես Վարդանյանին՝ հասկանալու՝ արդյո՞ք պատերազմից հետո քաղաքական առումով ինչ-որ բան փոխվել է ատոմակայանի հետագա աշխատանքի հետ կապված։ Քաղաքական ենք ասում, քանզի տեխնիկական առումով ոչ մի խնդիր չկա։ Ի պատասխան մեր հարցադրման՝ Մովսես Վարդանյանը շեշտեց․ «Ոչինչ չի փոխվել, սկսել ենք ավելի ինտենսիվ աշխատել։ Պատերազմից հետո՝ դեկտեմբերին, գլխավոր տնօրենի հետ եղել ենք Մոսկվայում, հանդիպել նաեւ «Ռոսատոմի» ներկայացուցիչներին։ Այս եւ հաջորդ տարիների միջուկային վառելիքի մատակարարման պայմանագիրն արդեն կա։ Ատոմակայանը շարունակելու է բնականոն գործունեությունը ավելի ուժեղ տեմպով։ Մեծածավալ գործ ունենք անելու։ ԱԷԿ-ի գործունեության անհրաժեշտությունը հիմա ավելի ակնառու է։ Մենք պահեստամասերի եւ միջուկային վառելիքի պաշար ենք ապահովելու»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2510 դիտում
10:01 20-11-2019
ՀԱԷԿ-ը մտադիր է աշխատած միջուկային վառելիքի կառավարման իր ծրագիրն իրականացնել․ «Հայաստանի Հանրապետություն»
2064 դիտում
09:25 31-03-2021
Աննախադեպ մեծածավալ աշխատանք ՀԱԷԿ-ում․ «Հայաստանի Հանրապետություն»
1117 դիտում
11:12 03-04-2021
ՀԱԷԿ-ում աշխատանքներ են տարվում շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
1732 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
1504 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»