211652_close_icon
views-count53140 դիտում article-date 09:25 30-09-2022

Ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորին սպանած կասկածյալը ներկայացել է իրավապահներին, ապա տեղափոխվել բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր, սեպտեմբերի 30-ին, ոստիկանության ձեռնարկված բացատրական աշխատանքների արդյունքում իրավապահներին է ներկայացել Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 37ամյա Սամվել Սոսյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է սեպտեմբերի 20-ին Ճամբարակ քաղաքում ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Սիփան Սարիբեկյանին սպանելու մեջ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Սոսյանը Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Սևանի քննչական բաժնում  հարուցվել էր քրեական գործ, որի առթիվ էլ քննիչի կողմից հետախուզում էր հայտարարվել Ճամբարակ քաղաքի բնակիչ, 37-ամյա Սամվել Սոսյանի նկատմամբ:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, հետախուզումը հայտարարվել էր սեպտեմբերի 23-ից, իսկ քննիչը դիմել էր նաև Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ճամբարակի նստավայր, միջնորդելով դատարանին, որպեսզի  որպես հետախուզվող՝ խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանքը:

Դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը ու եթե Ս. Սոսյանը հայտնաբերվեր կամ ինքնակամ ներկայանար իրավապահներին, կալանավորվելու էր: Նա կասկածվում էր ոստիկանության Ճամաբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Սիփան Սարիբեկյանին դանակի մի քանի հարվածներով սպանելու մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 151+
151+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր