Ադրբեջանը չի մասնակցի Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին
Ադրբեջանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին: Այս մասին հայտնում է ադրբեջանական apa.az կայքը՝ հղում անելով Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոյի հանրային ընկերությանը:
Ավելի վաղ Manila Times-ը հայտնել էր, որ «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթին չեն մասնակցելու նաև Գերմանիան, Բուլղարիան ու Ռուսաստանը: