3436 դիտում
10:25 29-09-2022
Տարածաշրջանի քարտեզները չեն փոխվելու․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախի և Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները լիարժեք գնահատելու համար պետք է դիտարկել տարածաշրջանի այլ գործընթացներ նույնպես՝ ընդլայնելով աշխարհագրությունը: Սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից եւ դրան հաջորդած Թուրքիայի իշխանությունների՝ Բաքվին սատարող հայտարարություններից հետո հատկանշական էր Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի այցը Հայաստան: Կարեւոր էին նաեւ Հունաստանի ԱԳ նախարարի՝ Երեւանից հնչեցրած հայտարարությունները:
Այս ամենի համայնապատկերին Նիկոս Դենդիասը Երեւանում հայտարարեց, որ ցանկանում է հստակ հաղորդագրություն ուղարկել այն երկրներին, որոնք ցանկանում են քարտեզներ վերանայել: «Քարտեզների վերանայման քաղաքականությունները կձախողվեն»,- հայտարարեց հույն բարձրաստիճան պաշտոնյան:
Սահմանների եւ աշխարհաքաղաքական որեւէ փոփոխության դեմ է մշտապես արտահայտվում Իրանի Իսլամական Հանրապետությունը: Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին օրերս Ադրբեջանի առաջին փոխնախագահի օգնական Էլչին Ամիրբեկովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Տարածաշրջանում Իրանի կենսական եւ երկարաժամկետ շահերին չհամապատասխանող աշխարհաքաղաքական փոփոխություններ չպետք է լինեն»: Նա նաեւ հայտնել է Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցությունների հարթակ դառնալու Թեհրանի պատրաստակամության մասին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2819 դիտում
13:28 08-04-2019
Հայաստանի պատմական քարտեզները ներկայացվեցին Կլայպեդայի քաղաքային գրադարանում
1216 դիտում
21:47 26-01-2024
Ականապատ տարածքների նոր քարտեզները փոխանցելու Հայաստանի առաջարկն Ադրբեջանը նոր էսկալացիայի առիթ է դարձնում․ ԱԳՆ
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»